• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 20:59
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախն ի՛նքը պետք է ձևակերպի՝ ինչպես ներկայանալ ՀՀ-ում, իսկ մեր խնդիրն է դրան աջակցելը․ Աբրահամյան

Էքսկլյուզիվ, Հարցազրույց, Քաղաքականություն,
23 Հոկտեմբեր 2023 18:17
ShareShareShare
telegram

Armenia Today-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:

- Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Նախկինում նման զորավարժությունները նախորդում էին Բաքվի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիվ գործողություններին։ Որքանո՞վ եք հավանական համարում ՀՀ-ի դեմ էսկալացիան այս զորավարժություններից հետո։

- Այն հիմնական նպատակները, որոնք դրված են այս զորավարժությունների գոնե երևացող հատվածում, նպատակ ունեն առավել սինխրոնացնել և լուծել կառավարման հետ կապված հարցերն Ադրբեջանի և Թուրքիայի բանակների համար։ Ըստ էության, կարելի է ասել, որ նվազագույնը 44-օրյա պատերազմի և դրանից հետո տեղի ունեցած տարբեր օպերացիաների ժամանակ թուրք-ադրբեջանական համագործակցությունն աշխատել է ոչ միայն օպերատիվ կամ կառավարման հարցերում, այլ ընդհուպ թուրքական զորքերի մասնակցության առումով՝ տարբեր ռազմական գործողությունների, այդ թվում նաև Արցախում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած վերջին մասշտաբային գործողությունների ժամանակ։ Թուրքիան և Ադրբեջանը հատկապես 44-օրյա պատերազմից հետո իրենց ԶՈւ պլանավորումը կառուցելիս հիմքում դրել են համագործակցությունը և ուժերի սինխրոնությունը։ Այս տեսանկյունից արդեն իսկ հանգամանքը վտանգավոր է։

Ինչ վերաբերում է զորավարժության մասշտաբային կամ թեկուզ տեղային մակարդակով գործողությունների վերաճելուն, ապա, բնականաբար, այս տեսանկյունից որևէ բան չենք կարող բացառել։ Չենք կարող ասել, որ նմանատիպ բոլոր զորավարժությունները բերում են մարտական գործողությունների, դա, բնականաբար, այդպես չէ։  Բայց հանգամանքը, որ դա տեղի է ունենում Նախիջևանում, որին սահմանակից է Տիգրանաշենը, իսկ դա այն գյուղերից մեկն է, որը ՀՀ իշխանությունը համարում է ադրբեջանական, որոշակի լեգիտիմություն է հաղորդել ադրբեջանական գործողություններին։ Մյուս կողմից, բնականաբար, Արցախի օկուպացված հատվածում գործողությունները նպատակ ունեն նաև տեղանքի որոշակի զննության, առանձնահատկություններին ծանոթանալուն, իսկ այս փուլում դա բերելու է Հայաստանի շուրջ իրավիճակի սրմանը, որովհետև ադրբեջանական զորքերի՝ տեղանքում ճշգրիտ գործելու և կողմնորոշվելու հատկությունը, բնականաբար, վտանգավոր է։ Այնպես որ, ո՛ր տեսանկյունից էլ նայում ենք՝ իհարկե դրանք իրենց մեջ ռիսկեր պարունակում են՝ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ։

- Ինչ առանձնահատկություն ունեն այս զորավարժությունները, ինչո՞վ են նրանք տարբերվում նախկինում անցկացված այլ նմանատիպ զորավարժություններից։

- Այն տեղեկությունները, որոնք այս պահին հայտնի են պաշտոնական հաղորդագրություններով, այն են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմանը և դրա մարտավարությանը, և պետք է հիմնված լինի երկու երկրների ԶՈւ տարբեր ստորաբաժանումների ներդաշնակ գործելուն։ Նաև հայտնի է, որ մասնակցելու է օդուժը, որը ոչ միայն կարող է վերաբերել ուղղաթիռներին, դրա միջոցով դեսանտի իջեցմանը, այլ, առհասարակ, ռազմական ինքնաթիռներին, նաև՝ ԱԹՍ-ներին։ Հատկապես ժամանակակից աշխարհում հատուկ նշանակության ստորաբաժանումները սինխրոն աշխատում են ԱԹՍ-ների հետ՝ հետախուզում իրականացնելու, որոշ դեպքերում նաև հարվածներ հասցնելու տեսանկյունից։ Շատ այլ կոմպոնենտներ կբացվեն, այդ թվում նաև քաղաքական տեսանկյունից, երբ որոշակի ամփոփումներ լինեն։

- Խնդրում եմ մեկնաբանել՝ ի՞նչ փուլում են այժմ գտնվում բանակցությունները Երևանի և Բաքվի միջև, հաշվի առնելով այսօր Իրանում անցկացվող 3+3 ձևաչափով հանդիպումը, որին մասնակցելու է ՀՀ ԱԳ նախարարը։ Ի՞նչ անհարժեշտ քայլեր են հարկավոր ՀՀ իշխանությունների կողմից իրավիճակն առավել նպաստավոր դարձնելու համար:

- ՀՀ այս իշխանությունը ցույց է տվել, որ ինքը կենսունակ չէ ինչպես անվտանգություն ապահովելու, այնպես էլ արտաքին խաղացողների հետ երկկողմ կամ բազմակողմ ֆորմատով աշխատելու, համագործակցելու տեսանկյունից։ Այս իշխանության և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության գիծը հայկական շահը չի սպասարկել, դա այս հինգ տարվա աշխատանքն է ցույց տվել։ Ապացույցն Արցախի հանձնումն է, ՀՀ ինքնիշխան տարածքների նկատամամբ ադրբեջանական վերահսկողությունն է և այլն։ Այնպես որ, այս նոր ֆորմատով որևէ սպասելիք չկա։

ՀՀ այս իշխանության պարագայում անհրաժեշտության մասին խոսելիս կա մեկ հարց․ անհրաժեշտությունը միայն նրանց հեռանալն է, սա չեմ ասում որպես անընդհատ կրկնվող, բարձրաձայնվող հանգամանք, սակայն եթե փորձում ենք իշխանությանը տեսնել տարբեր պրոցեսներում արդյունավետություն դրսևորելու տեսանկյունից, ապա դա պարզապես չի կարող տեղի ունենալ։ Այս հինգ ու կես տարիների ընթացքում նա արդեն իսկ ցույց է տվել, որ ո՛չ կամք ունի, ո՛չ դրանք իրականացնելու ցանկություն։

- Հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ մի խումբ ցուցարարներ տեղահանվելուց հետո առաջին անգամ հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Արցախի նախագահին: Ձեզ բավարարե՞լ են նախագահի տված պատասխանները։

- Իրավիճակը հասկանալու համար պետք է նայել, թե ովքեր էին և ինչ սպասումներ կամ պահանջներ ունեին։ Ես ինքս այնտեղ հավաքված մարդկանց երեք հիմնական խմբերի եմ բաժանում։

Ամենաագրեսիվն այն փոքր խումբն էր, որն ուղղորդվում էր Սամվել Բաբայան-ՀՀ իշխանություններ տանդեմի կողմից։ Նրանց պահանջների հիմքում ոչ թե արդարացի ինչ-որ պատասխաններ ստանալն էր, այլև ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպիսին մենք տեսանք՝ խժդժություններ, ներկայացուցչության գրավում և այլն։

Երկրորդ խմբում մարդիկ էին, որոնք չունեին որևէ քաղաքական պահանջ, նրանք այն մարդիկ էին, ովքեր համարում էին, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման ընթացքում բավականին մեծ ֆինանսական մեքենայությունների է գնացել, հարստացրել իր թիմակիցներին, մերձավորներին, և նրանք իրենց պահանջները ձևակերպում են դրա շրջանակներում։ 

Եվ երրորդ խումբն այն մարդիկ էին, որոնք ունեին որոշակի սոցիալական խնդիրներ, ովքեր բռնի տեղահանվել են, ունեն օբյեկտիվ պահանջներ և նրանք ավելի հստակ ուզում էին հասկանալ, թե ում ուղղել իրենց պահանջները։ 

Որքան ես եմ հասկանում՝ ՀՀ կառավարությունն Արցախի իշխանություններին պատասխանել է, որ բոլոր թեմաներով զբաղվում է ՀՀ կառավարության ձևավորած Հումանիտար կենտրոնը։ Եվ սկսած ֆինանսական հատկացումներից մինչև որոշումների կայացում դրանք գտնվում են ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում։ Այս պայմաններում Արցախի իշխանություններն այդ մասով չեմ կարծում, թե մեծ անելիք ունեն։ Միգուցե որպես խնդիրների ձևակերպում և ներկայացում կարելի է սա դիտարկել, բայց պատասխանատվությունների տեսանկյունից նրանք չունեն այն, ինչ ՀՀ կառավարությունը։ Կան որոշակի պահանջներ, որտեղ կարելի է հասկանալ մարդկանց, որովհետև իրենք չգիտեն ով է իրենց խնդիրների հասցեատերը։ Բայց Արցախի իշխանությունների խնդիրը պետք է դառնա հստակ բացատրել՝ ինչ է տեղի ունեցել, այսօր ինչ է տեղի ունենում և ձևակերպված պահանջներն ում լիազորությունների տիրույթում են։

- Հաշվի առնելով Արցախի օպերատիվ շտաբի փակումը, որը, ըստ որոշ տեղեկությունների, սպառնում է նաև ՀՀ-ում նրանց ներկայացուցչությանը, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի հետագայում արցախահայերի ներկայացվածությունը և կազմակերմպան ձևը Հայաստանում։ Մասնավորապես ինչպե՞ս եք գնահատում առաջարկությունները ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարություն ձևավորելու մասին։

- Արցախի օպերատիվ շտաբն արդյունավետություն այլևս չէր էլ կարող ապահովել։ Այն ի սկզբանե ստեղծվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ և ուղղված էր 30 000-ից ավելի Հայաստան տեղափոխված մարդկանց հարցերը լուծելուն։ Ինչ վերաբերում է Արցախին, նրա ներկայացուցչությանը, ապա մեկ բան է, թե ինչ ենք տեսնում մենք՝ որպես քաղաքական ուժ, ԶԼՄ, հասարակություն, մեկ այլ բան է, թե ինչ է ուզում ձևակերպել Արցախը և այս պահին պատասխանատվություն ունեցող անձինք։

Ես աշխատում եմ այս թեմայով այդքան երկար չխոսել։ Արցախն ի՛նքը պետք է ձևակերպի, թե ինչ է ցանկանում անել, իսկ մեր խնդիրը պետք է դառնա այդ որոշման աջակցությունը։ Արցախի հարցը փակված չէ և հիմնական տրամաբանությունը պետք է կառուցել դրա հիման վրա։

- Շնորհակալություն։

Հարցազրույցը վարեց Արաքսյա Սնխչյանը

telegram
Tags: Թուրք-ադրբեջանական զորավարժությունռազմական էսկալացիաՏիգրան Աբրահամյան

Հարակից հրապարակումներ

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31

Load More
Xosum
  • Լուրեր
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36

Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 Աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող
Սպորտ

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36

Հրաձիգ Աիդա Ազատյանը հռչակվել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների...

Read moreDetails
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան
Քաղաքականություն

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ