ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջից՝ ամեն կիրակի այցելելով պատարագների տարբեր եկեղեցիներ, ուր զեղչվում է վեհափառի անունը։
Կաթողիկոսի հրաժարականի շուրջ իրավիճակը լարվել էր, երբ իշխանամետ հոգևորականները մտադրություն էին հայտնել կողմակիցների հետ հասնել Էջմիածին՝ կաթողիկոսին հրաժարականի հարկադրելու նպատակով։
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի էր ունեցել 2 հակադիր հավաք՝ հաջակցություն Գարեգին Բ-ի և նրա հեռացման պահանջով։ Երկու հավաքն էլ հաջորդել էր 10 եպիսկոպոսի հայտարարությանը, որոնք Սուրբ Էջմիածնում ներկայացրել էին նամակ՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Մայր Աթոռում հավաքվել էին նաև կաթողիկոսի բազմաթիվ աջակիցներ, ընդդիմադիր պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նախաձեռնությունների անդամներ՝ իրենց աջակցությունը հայտնելով կաթողիկոսին: Իր ելույթում Գարեգին Բ-ն սրբազաններին կոչ էր արել վերադառնալ կանոնական դաշտ:
Հավաքի ժամանակ վատթարացել էր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը։ Նրան վիրահատել էին, սկզբում 2 ստենտ տեղադրել, հետո՝ ևս երեքը։
Ստեղծված իրավիճակը լայն արձագանք է գտել ինչպես եկեղեցական, այնպես էլ հասարակական շրջանակներում։ Armenia Today-ը հարցում է իրականացրել՝ պարզելու հանրության կարծիքը Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսի հայտարարության վերաբերյալ։
Հարցվածներից ոմանք պատասխանել են, որ կողմ են կաթողիկոսի հրաժարականին։
«Ես Էջմիածնից եմ, կաթողիկոսի պատճառով եկեղեցի չեմ գնում, մոմ չեմ վառում»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Մի քանիսը պատասխանել են, որ դեմ են եպիսկոպոսների հայտարարությանը, և վեհափառի հրաժարականը պահանջելը սխալ է։
«Ի՞նչ է նշանակում վանքին դեմ դուրս գալ, սա մեր ամոթն է»,- վրդովված պատասխանել է հարցման մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։































