• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
14 Մայիս 2025 12:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը շղթայական գնաճի է հանգեցնելու․ տնտեսագետը՝ նոր սակագների ռիսկերի և հետևանքների մասին

Երևան, Կարծիք, Հասարակություն, Հարցազրույց, Տնտեսություն,
15 Մարտ 2024 18:20
ShareShareShare
Տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը շղթայական գնաճի է հանգեցնելու․ տնտեսագետը՝ նոր սակագների ռիսկերի և հետևանքների մասին
telegram

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է մարտի 12-ին Երևանի ավագանու կողմից տրանսպորտի սակագնի թանկացման որոշման ռիսկերն ու հետևանքները՝ ընդգծելով, որ ուղեվարձի բարձրացումը շղթայական գնաճի է հանգեցնելու։

Երևանի ավագանին մարտի 12-ին ընդունել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը, որով հասարակական տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերի 1-ից թանկանալու է։ Ըստ լրամշակված նախագծի՝ նախատեսվում է 30 օրվա համար վճարել 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար՝ 23 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Տնտեսագետը նշել է, որ թանկացումն արդարացված կլիներ, եթե Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ մեկ միասնական ցանց լիներ և վերանայվեր անարդյունավետ երթուղային ցանցը։

«Վերանայման մոդելը 2018-ին համատեղ հետազոտությամբ առաջարկել էին WYJ ընկերությունը և «Ամերիա» ՓԲԸ-ն։ WYJ-ն առաջարկել էր քաղաքում ունենալ 42 ավտոբուսային գիծ, սահմանել ծախսերի մեթոդաբանությունը: Օրինակ, եթե ավտոբուսային պարկն անարդյունավետ ծախսեր է անում, ինչո՞ւ պետք է քաղաքացիները վճարեն դրա համար։ Այսինքն, ինչպես գազի և  էլեկտրաէներգիայի դեպքում է, այս պարագայում ևս պետք է մեթոդաբանություն գործի, ինչը չկա»,- ասել տնտեսագետը։

Պարսյանի կարծիքով՝ Երևանի իշխանությունների կողմից հաստատված թանկացումների հիմնական նպատակն անարդյունավետ կառավարման հետևանքով առաջացած խնդիրների լուծումն է։ Նա նշել է, որ ըստ նախագծով առաջարկվող տարեկան փաթեթի՝ սեպտեմբերից տրանսպորտի ուղեվարձը միջինում կբարձրանա 2 անգամ։

«Քաղաքային իշխանությունների այն հաշվարկները, որ եթե օրվա ընթացքում մարդը մի քանի անգամ տրանսպորտից օգտվի, նոր մոդելով մատչելի կլինի, իրականությանը չի համապատասխանում, որովհետև Երևանում մարդիկ սովորաբար 2 անգամ՝ աշխատանքի գնալիս և վերադառնալիս են տրանսպորտից օգտվում։ Տարեկան փաթեթի համար 90 հազար դրամ են առաջարկում, բայց, անշուշտ, մեր քաղաքացիներն այս պահին 90 հազար դրամ չեն ծախսում տրանսպորտիի վրա։ Շաբաթական տասը անգամ երթևեկելու պարագայում տարեկան առավելագույնը գումարը կազմում է  50-60 հազար դրամ։ Մինչդեռ ամենաէժան փաթեթն իրենց հաշվարկով 90 հազար դրամ է, ինչը մեկ անձի համար կրկնակի աճ է»,- հավելել է Պարսյանը։

Տնտեսագետը նշել է, որ 6 տարիների ընթացքում քաղաքային իշխանությունը չի կարողացել բարեփոխումներ անել տրանսպորտի համակարգում։

«Տրանսպորտային համակարգի բարեփոխումը չի ենթադրում սակագնի վերանայում։ Առաջին հերթին՝ անհրաժեշտ էր ունենալ ավտոբուսային, երթուղային  ցանց, որը հին ու անարդյունավետ է։ Այդ ցանցի հետևանքով մեզ մոտ գերծախսեր կան»,- ընդգծել է տնտեսագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տրանսպորտի սակագինը թանկացրել են՝ առանց հստակեցնելու, թե համակարգին որքան ծախս է հարկավոր, համակարգում որքան շրջանառություն կա։

«Նույնիսկ սակագնի հաշվարկման մեթոդաբանություն չունեն, բայց որոշել են այս գները սահմանել, որի նպատակը քաղաքացիներից լրացուցիչ 7-10 մլրդ դրամ հավաքելն է, որպեսզի Երևանի քաղաքապետարանը չսուբսիդավորի համակարգը։ Երևանի քաղաքապետարանն այլևս չի փորձելու ծախսերի կրճատման որևէ խնդիր լուծել։ Բոլոր խնդիրները բարդում են քաղաքացիների վրա՝ «միայն վճարելու» տրամաբանությամբ»,- շեշտել է տնտեսագետը։

Փորձագետը չի բացառել, որ սեպտեմբերի 1-ից քաղաքացիների զգալի մասը կարող է չօգտվել տրանսպորտից։ Նա նշել է, որ այդ խմբում կարող են հայտնվել հատկապես ուսանողները, հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, թոշակառուները, սոցիալապես անապահով խավը։ 

«Տրանսպորտի թանկացումն իր ազդեցությունը կթողնի մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա, կազդի նաև այլ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման վրա։ Ուղեվարձի թանկացումը շղթայական ռեակցիա է ունենալու և ազդելու է ոչ միայն տրանսպորտի, այլև արտադրության և այլ ճյուղերի վրա»,- հավելել է նա։

Պարսյանը շեշտել է, որ քաղաքային իշխանությունները տրանսպորտային բարեփոխումները պետք է սկսեին ամբողջ համակարգն ու ամբողջ երթուղիները համայնքի ենթակայությանը վերադարձնելուց։

«Բոլոր գծերը պետք է լինեին քաղաքապետարանի ենթակայության տակ։ Հիմա ստացվում է, որ գծատերերը շարունակելու են գործունեություն ծավալել, իսկ քաղաքապետարանը, այսպես ասած, կողքից գծատեր է դառնում։ Սա անարդյունավետ մոդել է և եթե նման տրամաբանությամբ շարունակվի՝ որոշ ժամանակ անց նորից ուղեվարձի բարձրացման են գալու»,- նշել է Պարսյանը։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեմբերի 1-ից։ Գրիգորյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հստակեցրել էր, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է մետրոն։ Նախագծով տարբեր սակագներով ու ժամային հնարավորություններով միասնական տոմսեր են սահմանվել (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս)՝ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափերով։

Աննա Բադալյան 

telegram
Tags: ЕреванИнтервью Armenia TodayԵրևանՍակագինՍուրեն ՊարսյանտնտեսագետՏրանսպորտ

Առնչվող Նորություններ

ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 14-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների մասին

14 Մայիս 2025 09:53

Մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։...

Տարադրամի փոխարժեքը մայիսի 10-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 14-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

14 Մայիս 2025 09:40

Հայաստանի առևտրային բանկերը մայիսի 14-ին ԱՄՆ դոլարը գնում են 384,08 դրամ միջին գնով, վաճառում՝ 389,88 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 3-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 14-ին

14 Մայիս 2025 07:38

Հայաստանի մարզերում մայիսի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է Հայաստանի...

«Ժողովուրդ»-ը հրաժարվել է հեռացնել Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների» մասին գրառումը

Ալեն Սիմոնյանը հայտնել է երիտասարդների հետ հանդիպումներ անցկացնելու մտադրության մասին

13 Մայիս 2025 22:24

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է երիտասարդների հետ հանդիպումներ անցկացնելու մտադրության մասնին։ «Հաշվի առնելով, որ ասելիքը գնալով շատանում...

ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

Երևանում հոսանքազրկումները տեղի են ունեցել ՀԷՑ-ին չպատկանող բարձրավոլտ ցանցերում խափանումների պատճառով․ Սարջանյան

13 Մայիս 2025 20:17

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) Armenia Today-ին հայտնել է Երևանի որոշ հատվածներում մայիսի 13-ի հոսանքազրկումների պատճառը: ՀԷՑ-ի խոսնակ Նատալյա Սարջանյանը...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը մայիսի 13-ին՝ ըստ ԿԲ տվյալների

13 Մայիս 2025 16:54

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 388,08  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,78 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Ավելին
  • Լուրեր
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ծայրից ծայր հակապետական, հակասահմանադրական է․ Գալստյան

Լևոն Քոչարյանի փաստաբանը դիմել է ՔԿ և ԳԴ՝ պարզելու պատգամավորի քրգործի ձգձգման պատճառը

14 Մայիս 2025 12:21
Արարատ Միրզոյանի ծեծի գործով ամբաստանյալին դատարանը շուրջ 2 տարվա ազատազրկման է դատապարտել

Արարատ Միրզոյանի ծեծի գործով ամբաստանյալին դատարանը շուրջ 2 տարվա ազատազրկման է դատապարտել

14 Մայիս 2025 11:45
Առաջին նախագահի թիմում քննարկում են Արման Թաթոյանի հետ համագործակցության հնարավորությունը․ ԶԼՄ

Առաջին նախագահի թիմում քննարկում են Արման Թաթոյանի հետ համագործակցության հնարավորությունը․ ԶԼՄ

14 Մայիս 2025 11:30
Կալանավորվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը. փաստաբան

Լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ 2 քրեական վարույթ նախաքննության փուլում է. ՔԿ

14 Մայիս 2025 11:20
Հրապարակվել է Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու փաստաթուղթը

Հրապարակվել է Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու փաստաթուղթը

14 Մայիս 2025 10:59
Հայտնի են «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

Հայտնի են «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

14 Մայիս 2025 10:51
Գլխավոր դատախազը հայտնել է Տեղ գյուղի դեպքերի հետ կապված վարույթը կարճելու մասին

ՔՊ-ում գլխավոր դատախազի դեմ բունտ է հասունանում․ ԶԼՄ

14 Մայիս 2025 10:33
Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ ղեկավարը»

Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ ղեկավարը»

14 Մայիս 2025 10:28
Ութերորդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի նիստը (ուղիղ)

Ութերորդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի նիստը (ուղիղ)

14 Մայիս 2025 10:03
Հունաստանի Կրետե կղզու ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի Կրետե կղզու ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14 Մայիս 2025 10:00
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 14-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների մասին

14 Մայիս 2025 09:53
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով

Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին. Պեսկով

14 Մայիս 2025 09:45
Տարադրամի փոխարժեքը մայիսի 10-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 14-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

14 Մայիս 2025 09:40
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հերքում է կրակ բացելու մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը

14 Մայիս 2025 09:21
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 3-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 14-ին

14 Մայիս 2025 07:38
Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

Գործարքից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ն Իրանին կզրկի նավթի արտահանման հնարավորությունից. Թրամփ

14 Մայիս 2025 00:17
Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված արցախցու գործով արդարության հասնելն անհնար է. փաստաբան

Դատարանը մերժել է Տիգրան Ուլուբաբյանի բնակարանը խուզարկելու քննիչի միջնորդությունը․ փաստաբան

13 Մայիս 2025 23:33
Հիշատակում ենք Մեծ Եղեռնը․ Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը

Թրամփը կչեղարկի Սիրիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

13 Մայիս 2025 23:00
«Ժողովուրդ»-ը հրաժարվել է հեռացնել Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների» մասին գրառումը

Ալեն Սիմոնյանը հայտնել է երիտասարդների հետ հանդիպումներ անցկացնելու մտադրության մասին

13 Մայիս 2025 22:24
«Նոան» դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող

«Նոան» դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող

13 Մայիս 2025 21:54
Քիմ Քարդաշյանը Փարիզի կողոպուտի գործով կհարցաքննվի

Քարդաշյանը ցուցմունք է տվել 2016 թվականին տեղի ունեցած կողոպուտի գործով

13 Մայիս 2025 21:34
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Բաքուն հայտնել է ադրբեջանա-թուրքական զորավարժությունների թվի աճի մասին

13 Մայիս 2025 20:57
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

Երևանում հոսանքազրկումները տեղի են ունեցել ՀԷՑ-ին չպատկանող բարձրավոլտ ցանցերում խափանումների պատճառով․ Սարջանյան

13 Մայիս 2025 20:17
Մարսելում Դիմադրության հայ հերոսների պատվին անվանակոչված դպրոցներ կբացվեն

Մարսելում Դիմադրության հայ հերոսների պատվին անվանակոչված դպրոցներ կբացվեն

13 Մայիս 2025 19:20
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում

Կարեն Խաչանովը Հռոմի «Մասթերս»-ի 1/8 եզրափակչում պարտվել է աշխարհի երրորդ ռակետին

13 Մայիս 2025 18:27
Հայաստանում ատելության խոսքը ոչ միայն արցախցիների, այլև բոլոր խմբերի նկատմամբ է. ՄԻՊ

Հայաստանում ատելության խոսքը ոչ միայն արցախցիների, այլև բոլոր խմբերի նկատմամբ է. ՄԻՊ

13 Մայիս 2025 18:22
Ոչ թե հաղթանակած նախագահը, այլ հրեշի կերպար ստեղծողներն են հրեշներ․ Մինասյան

Ոչ թե հաղթանակած նախագահը, այլ հրեշի կերպար ստեղծողներն են հրեշներ․ Մինասյան

13 Մայիս 2025 18:13
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը երկուստեք պաշտպանության հարցերով կցորդներ կնշանակեն

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը երկուստեք պաշտպանության հարցերով կցորդներ կնշանակեն

13 Մայիս 2025 17:52
Ռոբերտ Քոչարյանը հասկանում է՝ Սերժ Սարգսյանն ինչ է գցել իր ջեբը կամ չի գցել․ Կոնջորյան

Ռոբերտ Քոչարյանը հասկանում է՝ Սերժ Սարգսյանն ինչ է գցել իր ջեբը կամ չի գցել․ Կոնջորյան

13 Մայիս 2025 17:10
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը մայիսի 13-ին՝ ըստ ԿԲ տվյալների

13 Մայիս 2025 16:54
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ծայրից ծայր հակապետական, հակասահմանադրական է․ Գալստյան
Քաղաքականություն

Լևոն Քոչարյանի փաստաբանը դիմել է ՔԿ և ԳԴ՝ պարզելու պատգամավորի քրգործի ձգձգման պատճառը

14 Մայիս 2025 12:21

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ պահանջելով...

ԿարդալDetails
Արարատ Միրզոյանի ծեծի գործով ամբաստանյալին դատարանը շուրջ 2 տարվա ազատազրկման է դատապարտել
Իրավունք

Արարատ Միրզոյանի ծեծի գործով ամբաստանյալին դատարանը շուրջ 2 տարվա ազատազրկման է դատապարտել

14 Մայիս 2025 11:45

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 14-ին դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ կայացած նիստում 3 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման է...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ