Հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր, բարերար և ձեռներեց Արթուր Ջանիբեկյանը, Seaside Startup Summit-ի համահիմնադիրներ Հակոբ Հակոբյանի և Ավագ Սիմոնյանի հետ, հիմնել է նոր միջազգային վենչուրային ընկերություն՝ Triple S Ventures-ը: Այս մասին հայտնում է Հայ ձեռներեցների ասոցիացիան։
Triple S-ն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և Սփյուռքում, նշել են ասոցիացիայից։ Ֆոնդը թիրախավորում է ստարտափներին նախասաղմնային (Pre-seed) կամ սաղմնային (Seed) փուլում։ Ներդրումները կենտրոնացված կլինեն արհեստական բանականության (AI), ֆինտեխի (Fintech), SaaS հարթակների, ստեղծարար տնտեսության (Creator economy) և Blockchain տեխնոլոգիաների ոլորտներում:
«Հիմնադրամի նպատակներից է փորձի փոխանակումը միջազգային մասշտաբով և նոր ներդրումային հնարավորությունների բացահայտումը։ Առաջիկա օրերին այն կգործարկվի նաև ԱՄՆ-ում՝ Հարավային Կալիֆոռնիայում։ Ապագայում նախատեսվում է ընդլայնել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի շուկաներում»,- ասված է հայտարարությունում:
Հիմնադրամի մասին ավելին կարող եք իմանալ https://triples.vc/en կայքում։



































