• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 00:51
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Թոշակի 10 000 դրամ բարձրացումն ընտրակաշա՞ռք, թե՞ սոցիալական բեռի թեթևացում․ մեկնաբանում են տնտեսագետները

Հարցազրույց, Տնտեսություն,
27 Փետրվար 2026 18:48
ShareShareShare
Թոշակի 10 000 դրամ բարձրացումն ընտրակաշա՞ռք, թե՞ սոցիալական բեռի թեթևացում․ մեկնաբանում են տնտեսագետները
telegram

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը և «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ Հրայր Կամենդատյանն Armenia Today-ի հետ զրույցում գնահատել են ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացման որոշումը՝ մատնանշելով դրանից բխող հավանական ակնկալիքներն ու հնարավոր ռիսկերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի տվյալներով՝ գրեթե 667 000 թոշակառուի կենսաթոշակ կբարձրանա 10 000 դրամով, իսկ ովքեր միջինից բարձր թոշակ են ստանում՝ այդ խմբի համար բարձրացումը կլինի 7000-8000 սահմաններում։ Թորոսյանի խոսքով՝ այս գործընթացը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեից շուրջ 80 միլիարդ դրամի հատկացում:

Փորձագետներն իշխանությունների որոշումը նախընտրական քայլ են անվանել՝ մատնանշելով, որ թոշակների բարձրացումը չի թեթևացնելու քաղաքացիների սոցիալական բեռը և չի ապահովելու իրական բարելավում։

Նրանց կարծիքով՝ սոցիալական լարվածության ռիսկ կա՝ հաշվի առնելով, որ 80 միլիարդ դրամն այս պահին բյուջեում չկա, իսկ իշխանությունն այդ գումարը, նրանց կանխատեսմամբ, սոցիալական այլ ծրագրեր կրճատելու հաշվին է գոյացնելու։

Միքայելյանը նշել է, որ Հայաստանում կենսաթոշակների բարձրացման անհրաժեշտություն կա, քանի որ դրանք շատ ցածր են սպառողական զամբյուղի նվազագույն արժեքի համեմատությամբ։

«Հայաստանում թոշակները բարձրանում են, բայց գները շատ արագ աճում են, և այդ անհամամասնությունը խնդիր է։ Այս քայլը որոշ չափով անհրաժեշտ էր, սակայն այլ հարց է, թե որքանո՞վ է այն էական թեթևացնում սոցիալական բեռը»,- ընդգծել է Միքայելյանը։

Այս համատեքստում նա գնաճի ու գնողունակության համեմատական է անցկացրել՝ շեշտելով, որ այս բարձրացումը բեռը թեթևացնելու համար շատ քիչ է։

«Եթե համեմատենք, օրինակ, 2016 թվականի միջին՝ մոտ 40 000 դրամ թոշակը կուտակված գնաճի հետ, ապա այսօր նույն գնողունակությունն ապահովելու համար այն պետք է կազմեր մոտ 55 000 դրամ։ Ներկայիս բարձրացումից հետո միջին թոշակը կհասնի մոտ 57 000 դրամի։ Բայց, հաշվի առնելով, որ անցել է շուրջ 10 տարի, և տնտեսական աճ է արձանագրվել, սա, իրականում, շատ չնչին բարձրացում է, եթե չասենք՝ առհասարակ բարձրացում չէ»,- հավելել է նա։

Կամենդատյանը համակարծիք է՝ 10 000 դրամը չի կարող թեթևացնել քաղաքացիների սոցիալական բեռը։

«Այդ 10 000 դրամն ընդամենը 3 օրվա ծախս է, ամսվա կտրվածքով օրական կազմում է 330 դրամ, այդ գումարով քաղաքացիների կենսամակարդակը չի կարող աճել»,- նշել է Կամենդատյանը։

Փորձագետները, մատնանշելով որոշման նախընտրական բնույթի մասին, հիշեցրել են, որ ոչ վաղ անցյալում իշխանությունը թոշակները բարձրացնելու ցանկություն չուներ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հայտարարում էր, որ թոշակառուները ճիշտ չեն տնօրինում իրենց գումարները, և պետությունը չի պատրաստվում բարձրացնել բարձր թոշակները։ Այժմ հանկարծ բարձրացում է արվում։ Սկզբում հայտարարվել էր, որ բարձրացումը կլինի մարտի 1-ից, հետո՝ ապրիլի 1-ից։ Ստացվում է, որ հաշվարկված է այնպես, որ ազդեցությունն առավելագույնն զգացվի ընտրություններից առաջ»,- նկատել է Միքայելյանը։

Փորձագետները նաև նշել են, որ այս բարձրացումը խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրակաշառքի տրամաբանության մեջ է՝ թոշակի անվան տակ։

«Սա, բնականաբար, դիտարկվում է որպես ընտրակաշառք, քանի որ կան սոցիոլոգիական հարցումներ, որոնցով 45-ից բարձր տարիքային խմբում քաղաքացիները մերժում են իրենց քաղաքական խմբակին և չեն պատրաստվում ձայն տալ ընտրություններին»,- ասել է Կամենդատյանը։

Իշխանության որոշումը դիտարկելով բացառապես նախընտրական համատեքստում՝ Միքայելյանը հավելել է, որ որ այն զուրկ է քաղաքացիների կենսամակարդակի երկարաժամկետ բարելավմանն ուղղված ռազմավարական հեռանկարից։

«Տարիներ առաջ ընտրական գործընթացներում շրջանառվում էր մոտ 10 000 դրամի չափով ընտրակաշառք։ Հիմա գործ ունենք նույն տրամաբանության հետ։ Եթե իշխանությունն իսկապես ցանկանում էր կայուն սոցիալական քաղաքականություն իրականացնել, դա պետք է արվեր այլ կերպ»,- շեշտել է նա։

Միքայելյանը մատնանշել է «քեշբեքի» գործող համակարգի ժամանակավոր բնույթը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 10 000 դրամի լրացուցիչ վերադարձ։ Տնտեսագետի կանխատեսմամբ՝ այդ համակարգի դադարեցումից հետո կենսաթոշակառուների փաստացի եկամուտները կնվազեն՝ չեզոքացնելով բազային թոշակի բարձրացումից սպասվող արդյունքը։

«Ստացվում է, որ մի քանի ամիս զուգահեռ գործում են և՛ թոշակների բարձրացումը, և՛ քեշբեքի համակարգը։ Սակայն ընտրություններից հետո քեշբեքը կդադարեցվի, և քաղաքացիների ստացած ընդհանուր գումարը կնվազի»,- հավելել է Միքայելյանը։

Վերջինս, միաժամանակ, նշել է, որ 2026-ի համար բյուջեի պակասորդը նախատեսված է 536 մլրդ դրամ, որը գրեթե 1,5 մլրդ դոլար է, մինչդեռ  թոշակների բարձրացում բյուջեում նախատեսված չէր։ Միքայելյանը նաև ընդգծել է, որ թոշակառուների թիվն ուռճացված է։

«Հայաստանում, իրականում, կա մոտ 490 000 թոշակառու։ Բարձրացումն էլ բոլորի համար նույն չափով չէ, միջին բարձրացումը, նախնական, մոտ 8000 դրամ է, ինչը ևս հարց է։ Բացի այդ, տարեկան կտրվածքով ծախսը կարող է կազմել մոտ 48 մլրդ դրամ, իսկ եթե հաշվենք 8 ամսվա համար՝ մոտ 32 մլրդ դրամ։ Մինչդեռ  իշխանությունները հայտարարում են մոտ 75 մլրդ դրամի մասին այն դեպքում, երբ խոսքը 32 մլրդ լրացուցիչ ծախսի մասին է»,- իր հաշվարկներով ընդգծել է Միքայելյանը։

Կամենդատյանի հաշվարկներով՝ թոշակների բարձրացումը բյուջեի համար մոտ 60 մլրդ դրամի ծախս է նախատեսելու։

«Այդ 60 մլրդն այս պահին չկա։ Հուլիսին՝ անապահովության կարգերի որոշման ժամանակ, հավանաբար փորձելու են նպաստներից զրկել տասնյակ հազարավոր քաղաքացիների ու այդտեղից 60 մրդի մոտ 40 մլրդը բերել, 15 մլրդ դրամի խնդիրն էլ կփորձեն այլ ծրագրով լուծել։ Այս ամենը սոցիալական լարվածության է հանգեցնելու, որովհետև այդ գումարները ոչ թե գոյանալու են բյուջեի նոր մուտքերից, այլ տարբեր սոցիալական ծրագրերին ուղղվող գումարների տեղափոխությունից։ Այսինքն՝ մեկից վերցնելու են, մյուսին տան»,- կանխատեսել է «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամը։

Միքայելյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունների կառավարման տարիներին, տնտեսական աճի և պետական պարտքի ավելացման պայմաններում, կենսաթոշակների իրական բարձրացում չի արձանագրվել՝ չնայած պաշտոնական հավաստիացումներին:

«Միաժամանակ, բյուջեից մեծ ծախսեր են ուղղվում այլ ծրագրերի՝ եկամտահարկի վերադարձի, առողջապահական համակարգի, ապահովագրության և այլ ուղղություններով։ Կա նաև պետական ապարատի աշխատավարձերի բարձրացում։ Այս ամենը համադրելով՝ ստացվում է, որ ընտրություններին մոտ ժամանակահատվածում իրականացվում են ծախսային քայլեր, որոնք ունեն քաղաքական ենթատեքստ»,- շեշտել է Միքայելյանը։

Նրա խոսքով՝ նույն տրամաբանությունն է նաև այլ ոլորտներում, օրինակ՝ ջրամատակարարման գրաֆիկի շուրջ հայտարարություններում (կառավարության միջամտությամբ «Վեոլիա Ջրի»՝ մայիսի 1-ից 17 ժամ տևողությամբ ջրամատակարարման որոշումը կասեցվել էր-խմբ․)։

«Երբ առաջանում է սոցիալական դժգոհության ռիսկ, իշխանությունն արագ վերանայում է որոշումները։ Սա ընտրական փուլում իշխանական ռեսուրսի կիրառման օրինակ է։ Պոպուլիստական ուղղվածության քայլեր են սրանք»,- նկատել է Միքայելյանը։

Ամփոփելով՝ փորձագետները մատնանշել են բյուջետային միջոցների կառավարման ցածր արդյունավետությունը և ռիսկերը պետական բյուջեի համար։

Նրանց խոսքով՝ ընտրություններին ընդառաջ՝ ծախսեր են նախատեսում, իսկ ընտրություններից հետո քաղաքացիներին կզրկեն դրանցից, տնտեսական օգուտներից՝ արագացող գնաճի և գնողունակության անկման հետևանքով։

«Ինչ կլինի հետո, նրանց համար կարևոր չէ, որովհետև հիմա պետք է ընտրություններ անցկացնեն»,- եզրափակել է Միքայելյանը։

Կարդացեք նաև՝

«Թոշակառուի քթից բերում են» և «Քարտով ավելի հարմար է». քաղաքացիները՝ անկանխիկ եղանակով վճարումների մասին

«Թոշակի գումարը քիչ է», «պաշտոնյաների համար 50 000-ը մեկ րոպեի ծախս է», «Փաշինյանը ճիշտ է»․ հարցում

Ցածր թոշակները կբարձրանան 10 000 դրամով, համեմատաբար բարձրները՝ քիչ. Փաշինյան

Աննա Բադալյան

telegram
Tags: բարձրացումկենսաթոշակՀրայր ԿամենդատյանՀրանտ Միքայելյան

Հարակից հրապարակումներ

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին կշռված գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ