Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Լոնդոնում անցկացվող «Ուիմբլդոնի»՝ մրցաշրջանի երրորդ «Մեծ սաղավարտի» մրցաշարի երրորդ փուլ, հայտնում է Sportrbc-ն։
Երկրորդ փուլում նա 6։3, 6։4, 6։4 հաշվով հաղթել է աշխարհի 56-րդ ռակետ գերմանացի Յանիկ Հանֆմանին։
Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի Ջեյմս Դաքվորթի (Ավստրալիա) և Ֆլավիո Կոբոլիի (Իտալիա) միջև խաղի հաղթողի հետ։
Մրցաշարի առաջին փուլում նա հաղթել էր բրիտանացի Բիլի Հարիսին։
30-ամյա Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 22-րդ տեղը։ Նա ունի ATP-ի 7 տիտղոս։ 2021 թվականին Խաչանովը նվաճել էր Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը մենախաղում և Ռուսաստանի հավաքականի կազմում՝ Դևիսի գավաթը։
«Ուիմբլդոնը», որի մրցանակային ֆոնդը կազմում է 64,2 միլիոն ֆունտ, կանցկացվի մինչև հուլիսի 12-ը։



































