• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 23:17
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Այլընտրանք չի թողնում». Հայկ Իգնատյանը Փաշինյանի կողմից հնարավոր հարձակման դեպքում կոչ է արել պաշտպանել Վեհարանը և կաթողիկոսին

Հայաստան,
20 Հուլիս 2025 20:39
ShareShareShare
Փաշինյանը ջանում է իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված ու ծրագրվելիք ապօրինություններին․ Իգնատյան
telegram

Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը հայ քրիստոնյաներին և հավատավոր ժողովրդին կոչ է արել կանգնել Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ի կողքին՝ ՀՀ իշխանությունների կողմից հնարավոր հարձակման դեպքում։

Իգնատյանը նշել է, որ դժվար է հավատալ, թե Էջմիածինը պատրաստվում են գրոհել «ոչ թե թուրք-սելջուկները», այլ մեր համաքաղաքացիները՝ որակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր այս քայլը «որպես հակազգային օրակարգի իրականացում»։

«Հայաստանի գործող վարչապետը, հավատարիմ մնալով իր հակաազգային օրակարգերն իրականցնելու մտադրությանը,  հայտարարել է Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հարձակում կազմակերպելու մտադրության մասին։ Դժվար է բառեր գտնել այս երևույթը նկարագրելու համար։ Դժվար է նաև հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել ոչ թե մոնղոլ-թաթարները, թուրք-սելջուկները կամ օսմանները, այլ մեր իսկ ազգակիցները, մեր իսկ համաքաղաքացիները»,- հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը։

Նա հավատավոր ժողովրդին կոչ է արել պաշտպանել սրբությունները, եթե վարչապետի սպառնալիքը դառնա իրականություն՝ շեշտելով, որ Փաշինյանը «որևէ այլընտրանք չի թողնում»։

«Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն վստահ եմ, որ միահամուռ ուժերով ու հավատքով հաղթահարելու ենք»,- եզարափակել է Իգնատյանը։

Այսօր ավելի վաղ Փաշինյանը Facebook-ում Ամենայն Հայոց կաթողիկոսից Վեհարանն ազատելու վերաբերյալ գրառում էր արել՝ կոչ անելով «Էջմիածնի կենտրոնական հրապարակում պատրաստվել մեծ հոգևոր հանդիպման»։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը հուլիսի 7-ին քննադատել էր Փաշինյանի գրառումն այն մասին, որ ուժայիններն իրավունք ունեն գործողություններ կատարել Մայր Աթոռի տարածքում՝ նշելով, որ վարչապետը փորձում է իրավական տեսք հաղորդել արդեն իրականացված (օրինակ՝ եկեղեցին պաշտպանած Սամվել Կարապետյանի կալանավորումը) և նախատեսվող ապօրինություններին։

Մայիսի 29-ից սկսած՝ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։

Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:

Կարդացեք նաև՝

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

telegram
Tags: ԿաթողիկոսՀայկ ԻգնատյանՆիկոլ ՓաշինյանՍամվել ԿարապետյանՎեհարանՏաշիր

Հարակից հրապարակումներ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պարբերաբար իրականացվող ստուգումների ֆոնին կասեցվել են ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվամիջոցի...

СМИ: сотрудники госструктур увольняются из-за давления властей

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին. ԶԼՄ

16 Հուլիս 2026 09:50

Իշխող ուժը պատրաստվում է նախատեսված ՏԻՄ ընտրություններին և դիտարկում է համայնքների ղեկավարների հնարավոր թեկնածուների տարբերակներ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում...

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

15 Հուլիս 2026 14:43

Չիկագոյում բնակվող ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը, որը կկառավարի Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի...

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

15 Հուլիս 2026 09:45

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր կառավարական աղբյուրներին։ Ըստ թերթի՝ քննարկվող մոդելի համաձայն՝ մարզպետարանների...

ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

15 Հուլիս 2026 09:15

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հավակնում է Կոտայքի մարզպետի պաշտոնին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով...

Օդի աղտոտման 45 դեպքով ԲԸՏՄ-ն սահմանել է 3 մլն դրամի տուգանք

Օդի աղտոտման 45 դեպքով ԲԸՏՄ-ն սահմանել է 3 մլն դրամի տուգանք

14 Հուլիս 2026 14:48

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հունիսի 22-ից հուլիսի 10-ը Երևանում և մարզերում իրականացրած խստացված ստուգայցերի ընթացքում արձանագրել է մթնոլորտային օդի...

Load More
Xosum
  • Լուրեր
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку
Քաղաքականություն

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

Read moreDetails
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն
Սպորտ

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Անգլիայի ընտրանու դեմ Աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում աչքի է ընկել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ