Համացանցում և լրատվամիջոցներում մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Համացանցում տարածված նյութում մոտոցիկլետ վարող, ըստ էության, օտարերկրացին առաջնագծում է հայտնվում, զրուցում հայ զինվորների հետ, կոնկրետ տեղանքը հասկանալի չէ, տեսանյութի սկզբնաղբյուրը՝ ևս:






































