Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև համատեղ հատուկ նշանակության զորքերի զորավարժություններ են ընթանում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ դրանց տեղեկությունների՝ Թբիլիսիի մոտակայքում գտնվող Մուխրովանիի ռազմաբազայում տեղի է ունեցել «Կովկասյան արծիվ 2026» համատեղ մարտավարական և հատուկ նշանակության զորքերի զորավարժության բացման արարողությունը։
Նշվում է, որ զորավարժությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության ոլորտում երեք գործընկեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդմանը, առանձնահատուկ նշանակություն ունեն ստորաբաժանումների մարտական պատրաստության հնարավորությունների ընդլայնման առումով։
2025 թվականի նոյեմբերին Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան Անկարայում անցկացրել էին «Կովկասյան արծիվ-2025» համատեղ մարտավարական զորավարժություններ։





































