ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում, հայտնել է «Արմենիան քարդ» ընկերությունը` Arca-ն:
Նշվում է, որ խնդրի վերացման և հետագա թարմացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ընկերությունում հուլիսին ու օգոստոսին խափանումներ էին գրանցվել: Arca-ից վստահեցրել էին, որ դրանց պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ:



































