Arca վճարային համակարգում կրկին առկա են որոշ խնդիրներ, հայտնում է «Արմենիան քարդ» ընկերությունը:
«Այս պահին ընկերության ինտերնետ կապուղիների հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, ինչի արդյունքում Ecommerce գործարքներն անհասանելի են, իսկ ինտերնետ կապուղով աշխատող մնացած ծառայություններում նկատվում են որոշակի խնդիրներ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Ընկերությունում հուլիսին ևս խափանումներ էին գրանցվել: Arca-ից վստահեցրել էին, որ դրանց պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ:





































