Ադրբեջանում այսօր շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների և մյուսների գործով կեղծ դատավարությունը։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, Գուրգեն Ստեփանյանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի պաշտպանները և խնդրել արդարացնել նրանց։ Հայ գերիներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունել։
«Դատավարությունը» կշարունակվի դեկտեմբերի 4-ին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար
Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսա Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:






































