Ճամբարակ-Թթուջուր հատվածում սարալանջի վրա խոտածածկ տարածք է այրվում, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ նախնական տվյալներով 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարար՝ 6 հրշեջ տեխնիկա և 31 օպերատիվ խումբ, ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են ամբողջ գիշերվա ընթացքում և շարունակվում են, կրակը վերահսկելի է։



























