Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից, մեկնաբանելով նրա ձերբակալությունը, Armenia Today-ին հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում): Քաղաքապետի որդին տնային կալանքի տակ էր։






































