Քննչական կոմիտեում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ նոյեմբերի 12-ի վաղ առավոտյան հարցաքննության են կանչվել Արագածոտնի թեմի մի քանի հոգևորական։ Նրանց հորդորել են ժամը 10:00-ին լինել ՔԿ-ում՝ հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանելու, նշել է լրատվականը, սակայն չի մանրամասնել, թե ինչ քրեական գործ է հարուցվել և ինչ է սպասվում հարցաքննվողներին։
Հոկտեմբերի 15-ին Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ (նախկինում՝ Տեր Արամ-խմբ․) «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր






































