Ուղևորը նստել է 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ, հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի ունեցել նոյեմբերի 2-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում։ Ըստ Ասատրյանի՝ վարորդն ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, որից հետո ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ վարորդի նկատմամբ՝ դրանք ուղեկցելով հայհոյանքներով, սպառնացել և փորձել է վնասել համայնքային գույքը։
«Տեսնելով վարորդի սառը վերաբերմունքը և հորդորը՝ պարզապես իջնել տրանսպորտային միջոցից, ուղևորը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ վարորդն իրեն առևանգել է, հնչեցրել սպառնալիքներ և հարվածել»,- նշել է ընկերության խոսնակը։
Նա հավելել է, որ վարորդը տվել է հանցագործության մասին հաղորդում, իսկ ավտոբուսի տեսախցիկները, ըստ պատշաճի, պատրաստ են տրամադրվել քննությունն իրականացնող մարմնին։





































