Կուբայի երկրորդ խոշոր քաղաքին՝ Սանտիագո դե Կուբային, մոտենում է հզոր 4-րդ կարգի «Մելիսա» փոթորիկը, որն արդեն հասցրել է ավերածություններ պատճառել հարևան Ճամայկայում, հայտնել է Reuters-ը։
Կուբայում իշխանությունները ավելի քան 500 հազար բնակչի տարհանման հրաման են տվել, հիմնականում՝ վտանգավոր տարածքներից դեպի ավելի բարձր հատվածներ։
Ճամայկայի Սենթ Էլիզաբեթ շրջանը հայտնվել է ջրի տակ, ավելի քան կես միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Վնասվել են հիվանդանոցներ, տներ, ճանապարհներ։ ԶԼՄ-ն հայտնել է, որ Ճամայկայում ոչ պաշտոնական տվյալներով՝ 3 զոհ կա։
Մինչ Կուբա հասնելը՝ փոթորիկն անցել է Ճամայկայի հարավ-արևմտյան մասով։ Նշվում է, որ քամու արագությունը հասել է մինչև 185 մղոն/ժամ (295 կմ/ժամ), ինչը գերազանցում է 5-րդ կարգի փոթորկի նվազագույն շեմը։






































