Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամներ Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը մեդալներ են նվաճել ԱՄՆ առաջնությունում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ներկայումս ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը երրորդ տեղն է գրավել ԱՄՆ տղամարդկանց շախմատի առաջնությունում, իսկ կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանն ԱՄՆ կանանց առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր:






































