Հայտնաբերվել է հոկտեմբերի 17-ից անհետ կորած համարվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դին, հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունից։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ հոկտեմբերի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Դին հայտնաբերելուց հետո իրավապահները նշանակել են փորձաքննություններ։
Ոստիկանությունից նշել են, որ մահվան հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։
«Ազատություն» ռադիոկայանը հոկտեմբերի 18-ին գրել էր, որ Բայմուրադովան Չեչնիայից ընտանիքի պատճառով էր եկել Հայաստան։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների հիմնադրամն օգնել էր նրան խուսափել ընտանեկան բռնությունից։






































