Հոկտեմբերի 14-ին կկայանա «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը, հայտնել է գործարարի դուստր Տաթևիկ Կարապետյանը։
Նիստն սկսվելու է ժամը 18:00-ին՝ Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող Հակակոռուպցիոն դատարանում։
«Մեր ձևով» համաժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը նշել էր, որ Կարապետյանին ազատ չարձակելու դեպքում շաբաթվա վերջին «Ազատության» հրապարակում մեծ հանրահավաք է տեղի ունենալու։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։ Կարապետյանն իր մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:
Մամուլը հոկտեմբերի 10-ին գրել էր, որ իրավապահ համակարգում քննարկվում է գործարարի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը: Հոկտեմբերի 13-ին Կարապետյանի պաշտպանական խումբը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեն տնտեսական բնույթի նոր մեղադրանք է առաջադրել գործարարին։
Կարդացեք նաև՝




































