ԱՄՆ կառավարությունը հետաքննություն է սկսել «Տեսլա» (Tesla) ընկերության նկատմամբ՝ ինքնավար մեքենաների ճանապարհային խախտումների պատճառով, հայտնում է BBC-ն:
Ըստ իրավապահների՝ «Տեսլա»-ի մեքենաները ճանապարհի սխալ կողմով են երթևեկել և չեն կանգնել կարմիր լույսի տակ։ Ավտոտրանսպորտի ազգային անվտանգության վարչության ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ հաստատվել է 58 նման դեպք:
Հետաքննության ներքո է հայտնվելու շուրջ 2,9 միլիոն մեքենա, որոնք համալրված են «Տեսլա»-ի ամբողջական ինքնավար վարորդական («Full Self-Driving») համակարգով։ Այս ռեժիմում, որը վճարովի հավելում է ընկերության արտադրած մեքենաների վարորդների համար, տրանսպորտային միջոցները կարող են ինքնուրույն փոխել գիծը կամ կատարել շրջադարձեր, բայց վարորդը պետք է մշտապես պատրաստ լինի միջամտելու։
Հաշվետվության մեջ նշվում է, որ արձանագրվել է վեց վթար, երբ մեքենան կանգ է առել, բայց շարժվել է առաջ, մինչ լույսը դեռ կարմիր էր։ Այդ վթարներից չորսը հանգեցրել են վիրավորների։
Ընկերությունը դեռ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:




































