Ֆիլիպինների հարավարևելյան ափից ոչ հեռու այսօր առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Ամերիկյան երկրաբանական ծառայության (USGS) տվյալները։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մինդանաո կղզու արևելյան հատվածում՝ կղզու ամենամեծ քաղաք Դավաոյից մոտ 123 կիլոմետր հեռավորության վրա։ Նախնական տվյալներով՝ վնասների մասին հաղորդումներ չեն ստացվել։
ԱՄՆ ցունամիի նախազգուշացման համակարգը Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Պալաու կղզի պետությունում ցունամիի վտանգի մասին է ահազանգել:





































