Բելգիայում ձերբակալվել են երեք երիտասարդներ՝ անօդաչու թռչող սարքերի վրա տեղադրված պայթուցիկների միջոցով ահաբեկչական հարձակում պլանավորելու կասկածանքով, հայտնում է AFP-ն։
Վարչապետ Բարտ Դե Վևերը նույնպես թիրախ է դարձել, հաղորդում է De Standardaard-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ձերբակալությունները տեղի են ունեցել Անտվերպենում: Ըստ De Standardaard-ի՝ ձերբակալվածների թվում կա չեչենական ծագում ունեցող տղամարդ: Խուզարկության ընթացքում անվտանգության ուժերը հայտնաբերել են «ինքնաշեն սարք՝ պոտենցիալ պայթուցիկ, բայց դեռևս օգտագործման համար ոչ պատրաստ, ինչպես նաև մետաղական գնդիկներով լի պայուսակ» և 3D տպիչ, «ենթադրաբար՝ նախատեսված հարձակման համար բաղադրիչներ արտադրելու նպատակով», մասնավորապես՝ անօդաչու թռչող սարք, հայտարարել է դատախազը: Խուզարկված տներից մեկը գտնվում է վարչապետի տան մոտ:
54-ամյա դե Վևերը Բելգիայի կառավարությունը ղեկավարում է այս տարվա փետրվարի 3-ից: Մինչ այդ նա 2013 թվականից ի վեր Անտվերպենի քաղաքապետն էր: Նա Բելգիայի վարչապետի պաշտոնն ստանձնած առաջին ֆլամանդացի ազգայնականն է:






































