Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 18։25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 անձ տեղում մահացել է, 5-ը տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել է, որ 7 անձ է հոսպիտալացվել՝ վարորդը և 6 ուղևոր։



























