Եգիպտոսում ընթացող բանակցությունների ժամանակ ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է փոխանցել Գազայում պահվող իսրայելցի պատանդների հետ փոխանակվող բանտարկյալների ցուցակ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը տեղի է ունեցել գերիների և պատանդների ցուցակների փոխանակում, որոնց նախատեսվում է ազատ արձակել համաձայնեցված չափանիշների և հաշվարկի համապատասխան»,- հաղորդել է հրատարակությունը՝ հղում անելով շարժման հասարակայնության հետ կապերի խորհրդական Թահեր ալ-Նունուին։
Շարժման ներկայացուցիչն ընդգծել է, որ չորեքշաբթի օրը Շարմ էլ Շեյխում շարունակվող բանակցությունները՝ «կենտրոնացած են պատերազմի ավարտի մեխանիզմների, իսրայելական զորքերի դուրսբերման և մարդկանց փոխանակման վրա»։



































