Լոռու մարզի Տաշիր քաղաքի Սարչապետ բնակավայրում դանակահարության հետևանքով մահացել է 18-ամյա Տիգրան Դանիելյանը, հայտնում է Shamshyan.com-ը։ Մեր տեղեկություններով՝ նա Արցախի Խնուշինակ գյուղից է, տեղահանությունից հետո ընտանիքով հաստատվել էր Տաշիրում։
Ներքին գործերի նախարարությունից Armenia Today-ին հայտնել են, որ հանցագործությունը կատարողի անձը հայտնի է։
«Միջոցառումները շարունակվում են նրան հայտնաբերելու ուղղությամբ»,- նշել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ ԶԼՄ-ների՝ դանակահարելու մեջ կասկածվողը նույնպես Արցախի Հանրապետության քաղաքացի է՝ 17-ամյա Ռազմիկ Մ․-ն։ Նշվում է, որ դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։






































