Չարլզ III թագավորը հաստատել է Սառա Մալալիի նշանակումը որպես Քենթերբերիի տաճարի արքեպիսկոպոս՝ Անգլիայի եկեղեցու ղեկավար, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մալալին ոչ միայն կդառնա Անգլիայի եկեղեցու առաջին կին առաջնորդը, այլև պատմության մեջ Քենթերբերիի ամենաերիտասարդ արքեպիսկոպոսը․ նա 63 տարեկան է։ Ներկայումս Լոնդոնի եպիսկոպոս Մալալին իր պաշտոնը կստանձնի հունվարին։
Մալալին առաջին անգամ ձեռնադրվել էր 2001 թվականին, իսկ 2004 թվականին թողել էր կարիերան Առողջապահության նախարարությունում՝ Սաթոնի լոնդոնյան թաղամասում ծառայության անցնելու համար։
2017 թվականին նա դարձել էր Լոնդոնի եպիսկոպոս, 2018 թվականին նշանակվել Լորդերի պալատում՝ որպես եկեղեցու ներկայացուցիչ:
Մալալին նախկինում հանդես էր եկել եկեղեցում միասեռ ամուսնություններն օրհնելու օգտին: Երբ Անգլիայի եկեղեցին 2023 թվականին հաստատել էր միասեռ ամուսնությունները, նա դա անվանել էր «հույսի պահ», բայց ընդունել էր, որ եկեղեցու ներսում տարաձայնություններ այս հարցի շուրջ շարունակում են մնալ։






































