ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները և TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին») նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր, հայտնել են կառավարությունից։
Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։
Նշվում է, որ քննարկվել են նաև Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Փաշինյանն ու Մակրոնը օգոստոսին հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն էր հայտնել շարունակական աջակցության համար։



































