Թաիլանդում ԱՄՆ դեսպանատունը հովանավորում է արմատականությունը Վրաստանում և միջոցներ է ուղղում հեղափոխական նպատակների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վրացական «Իմեդի» հեռուստաալիքին Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեի տված հարցազրույցին։
«Թաիլանդում ինչ-որ երկրի դեսպանատունը, որն աշխարհի ամենամեծ շենքն է, ֆինանսավորում է մարդկանց Վրաստանում՝ հակաչինական նպատակներով, բայց, իրականում, դեպքերի 95%-ը, 98%-ը, 99%-ն այդ գումարը ծախսում է վրացական կառավարության դեմ ուղղված արմատականության, հեղափոխական նպատակների, տարբեր ներկայացումների վրա։ Հենց սրանք են այն նպատակները, որոնց վրա ծախսվում են ամերիկացի հարկատուների գումարները»,- ասել է նա։






































