ՖԻԴԵ-ի (Միջազգային շախմատի ֆեդերացիա) միջազգային վարպետ Արսեն Դավթյանը «Ծաղկաձոր Օփեն 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է դարձել, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Դավթյանն 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:
Առաջնությունն անցկացվել է սեպտեմբերի 21-28-ը՝ Ծաղկաձորում։ Մրցաշարին մասնակցել է 12 երկրի 76 շախմատիստ։






































