Սյունիքի մարզի Կապան քաղաքում վիճաբանության արդյունքում սպանվել է քաղաքացի 37-ամյա Յուրի Մարգարյանը, հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում անձնական հարցերի շուրջ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է սկսվել, ինչը շարունակվել է այլ վայրում։
Ձերբակալված 22-ամյա Վարդենիսի բնակիչը, իրավապահների վարկածով, դանակով հարվածներ է հասցրել երկու անձի, որոնցից մեկը Մարգարյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։


































