ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում կլիմայի փոփոխության մասին նախազգուշացումներին՝ դրանք անվանելով «ամենամեծ խաբեություն»։
«ՄԱԿ-ի և շատ այլ կազմակերպությունների բոլոր կանխատեսումները, որոնք հաճախ արվում էին չարամիտ դրդապատճառներով, սխալ էին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճում։
Նրա խոսքով՝ ածխածնային հետքն անհեթեթություն է։
«Բայց մենք դեռևս ունենք արմատական բնապահպաններ Միացյալ Նահանգներում, ովքեր կարծում են, որ ամեն ինչ պետք է դադարի, որ գործարանները պետք է դադարեն աշխատել»,- նշել է Թրամփը։





































