Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ Հռոմի Պապ Լևոն 14-րդի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ներկայացրել է իրենց նախնիների բնօրրանից տեղահանված արցախահայության, Բաքվում հայ ռազմագերիների խնդիրները և նրանց ազատ արձակման հրամայականը, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Կաթողիկոսը Պապի ուշադրությունն է հրավիրել նաև Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության հարցին։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը Լևոն 14-րդ պապին հրավիրել է Հայաստան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կաթողիկոսը մեկնում է Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի պապի հետ։





































