Լաչինի միջազգային օդանավակայանում՝ պետական սահմանի վրա կստեղծվի անցակետ, հայնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ փոփոխություններ են կատարվել պետական սահմանի վրայով անցնող անցակետերի ցանկում և դրանց գտնվելու տարածքներում, համապատասխան որոշումն ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Կառավարությունից Armenia Today-ին հայտնեցին, որ դեռևս տեղեկություն չունեն այս մասին և խնդրեցին պաշտոնական հարցում ուղարկել։






































