«Կաջիկի» թայֆունը զգալի վնասներ է հասցրել Վիետնամում, հայտնել է Euronews-ը։
Նշվում է, որ թայֆունը վնասել է հազարավոր տներ, հեղեղել հազարավոր հեկտար բրնձի դաշտեր և անջատել էլեկտրաէներգիան մի քանի նահանգներում։ Երկրի իշխանությունների տվյալներով՝ բնական աղետի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, տասը՝ վիրավորվել։
Թայֆունը վնասել է մոտ 7000 տուն, ջրհեղեղի ենթարկել ավելի քան 28 000 հեկտար բրնձի դաշտեր, տապալել հազարավոր ծառեր և ավելի քան 300 էլեկտրահաղորդման աշտարակներ՝ առաջացնելով էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ հինգ նահանգում։
Երեքշաբթի առավոտյան տեղացած ուժեղ անձրևներից հետո մայրաքաղաք Հանոյի փողոցները հեղեղվել են, երթևեկությունը կաթվածահար վիճակում է, մեքենաները ջրի տակ են մնացել։
Ազգային օդերևութաբանական գործակալությունն զգուշացրել է, որ անձրևները կշարունակվեն Վիետնամի հյուսիսային որոշ հատվածներում, որոշ շրջաններում վեց ժամվա ընթացքում մինչև 150 միլիմետր անձրև կտեղա, ինչը կարող է հանգեցնել ավելի շատ ջրհեղեղների և սողանքների։






































