Apple-ը կընդլայնի iPhone-ի թողարկումը Հնդկաստանում՝ ի հեճուկս սմարթֆոնի սահմանափակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջի, գրում է The times of India-ն՝ հղում անելով երկրի կառավարության աղբյուրներին։
Նշվում է, որ ընկերությունը 2,5 մլրդ դոլար է ներդնում՝ Հնդկաստանում արտադրության ծավալը տարեկան 40 մլն-ից մինչև 60 մլն սարք ավելացնելու համար։
Ըստ աղբյուրի՝ ընկերությունը Հնդկաստանում արդեն սկսել է iPhone 17 շարքի հավաքումը:
«Ընկերության ղեկավարները մեզ ասացին, որ ծրագրերում փոփոխություններ չեն լինի, երբ խոսքը վերաբերում է Հնդկաստանում ներդրումներ կատարելուն: Ընդլայնման ծրագրերը կշարունակվեն»,- պարբերականին հայտնել է կառավարության պաշտոնյան։
Թրամփը մայիսին քննադատել էր Apple-ի՝ Հնդկաստանում iPhone-ների արտադրության ընդլայնման քաղաքականությունը և հորդորել արտադրությունը հիմնականում տեղափոխել ԱՄՆ։






































