Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպում առայժմ նախատեսված չէ, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի առաջնորդը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, երբ հանդիպման օրակարգը պատրաստ լինի։
«Հանդիպում նախատեսված չէ։ Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, երբ գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի, իսկ այդ օրակարգն ընդհանրապես պատրաստ չէ»,- ասել է Լավրովը NBC-ին տված հարցազրույցում։
Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ էին վարել օգոստոսի 16-ի գիշերը։ Reuters-ը հաղորդել էր, որ Ալյասկայի գագաթնաժողովում նրանք քննարկել են Ուկրաինայի պատերազմի հնարավոր լուծման տարբերակներ։Օգոստոսի 17-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի հինգ շրջանների հարցում։





































