«Եվրատեսիլ 2026»-ի 70-րդ հոբելյանական միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, տեղեկացրել են մրցույթի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ կիսաեզրափակիչը տեղի կունենա 2026-ի մայիսի 12-ին, 2-րդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին։
Մրցույթը կկայանա Wiener Stadthalle մարզադաշտում: Ավստրիան երրորդ անգամն է հյուրընկալում մրցույթը․ «Եվրատեսիլ»-ը Վիեննայում է անցկացվել նաև 1967 և 2015 թվականներին։
«Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Պարգը Survivor երգով զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։





































