• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 20:13
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական ակտ է ու ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ. Ամստերդամ

Իրավունք, Քաղաքականություն,
13 Օգոստոս 2025 12:36
ShareShareShare
telegram

Մարդու իրավունքների միջազգային պաշտպան և ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելն անվանել է «քաղաքական որոշում», որը կապ չունի ժողովրդավարության հետ: Այս մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Փաստաբանը հայտնել է, որ անմիջական մասնակցություն է ունենալու Կարապետյանի պաշտպանության հարցում։

«Կարապետյանի գործը քաղաքական է․ սպասվում է շոու-դատավարություն»

Ամստերդամը շեշտել է, որ «Կարապետյանի ազատազրկումը վրեժխնդիր քաղաքական գործողություն է, որը դուրս է ժողովրդավարության սկզբունքներից»։

«Այս գործի առնչությամբ առաջինը կնշեմ այն փաստը, որ վարչապետը (Նիկոլ Փաշինյան-խմբ․) ճիշտ չի լսել վստահորդիս բառերը, հետո հնչեցրել է բառեր, որոնք սպառնացող են, վիրավորական։ Այս ամենը ցույց է տալիս, որ նա գործադրելու է ամբողջ իշխանությունը պարոն Կարապետյանի նկատմամբ։ Ժողովրդավարական հասարակությունում սա ամբողջովին չլսված բան է։ Երրորդ՝ նորմալ չէ դատախազի մասնակցությունը, խնդիր է նաև Կարապետյանի ձերբակալման փորձի հանրային բնույթը, մեծաթիվ ոստիկանների կիրառումը երկրի խաղաղասեր բարեգործի նկատմամբ։ Սա ամոթալի է, ոչ բարոյական ու աղաղակող»,- շեշտել է նա։

Միջազգային իրավապաշտպանի կարծիքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Կարապետյանի նկատմամբ իրականացնում է վարչապետի գրասենյակի քաղաքական պատվերը:

«Կարապետյանին մեղադրանք են առաջադրել՝ հիմնվելով նրա խոսքերի սխալ մեկնաբանության վրա։ Փաստ է, որ այս հանգամանքը չի շտկվել ու այն, որ Կարապետյանն ազատ չի արձակվել, ինքնին ցնցող է։ Օրենքի դատարանում դատախազի մեղադրանքը երբևէ չի կարող հիմնավոր ճանաչվելն անընդունելի է»,- հավելել է փաստաբանը։

Ամստերդամը հիշեցրել է, որ առաջին մեղադրանքին գումարվել է փողերի լվացումը, ինչն իր վստահորդի հետ որևէ կապ չունեցող այլ արարք է։ Նրա խոսքով՝ այդ ամենը «միայն խորացնում է իրավիճակը, և փորձ է արվում գործին լեգիտիմության տեսք հաղորդել»։

Նա նաև կոչ է արել ուշադրություն դարձնել Կարապետյանի գործով դատավորների կազմին:

«Ես չեմ կարող մեկնաբանել դատավորների ընտրությունը, քանի որ մասնակցելու եմ այդ գործընթացին։ Բայց ես կոչ եմ անում Հայաստանի հանրությանը ուշադրություն դարձնել այս գործում դատավորների ընտրությանը և հարցնել, թե ինչով է դա թելադրված՝ սովորակա՞ն, թե՞ հատուկ ընթացակարգով։ Իմ ուսումնասիրությամբ՝ սա քաղաքական գործընթաց է, մենք տեսնելու ենք շոու-դատավարություն։ Կառավարությունը պետք է վերագնահատի քաղաքական գինը միջազգային հանրույթի շրջանակում։ Ես կառավարությանը հավաստիացնում եմ, որ այս գործով իրենց վարքագիծը կարժանանա իրենց բոլոր քաղաքական, տնտեսական գործընկերների ուշադրությանը», - ասել է Ամստերդամը:

Նա շեշտել է, որ «կառավարության անընդունելի գործելակերպի մասին հայտնելու են միջազգային կազմակերպություններին՝ ներառելով նաև եկեղեցու նկատմամբ հարձակումների համատեքստը»։

Կարապետյանի պաշտպանությունը ստանձնած միջազգային փաստաբանն օգոստոսի 14-ից կլինի դատարանի դահլիճում, բայց առայժմ որպես դիտորդ։ ՀՀ-ում փաստաբանի գործունեության համար նրա փաստաթղթերը պետք է գրանցվեն Հայաստանի փաստաբանների պալատում։

Գործարարի փաստաբան Ռուբեն Հակոբյանը Armenia Today-ին փոխանցել է, որ իրենց թիմին Ամստերդամի միանալը կարևոր նշանակություն ունի և միջազգային հնչեղություն կտա առանց այդ էլ աշխարհում լայն արձագանք գտած այս դատավարությանը։ Նրա խոսքով՝ առաջիկա ուրբաթ օրը տեղի կունենա Փաստաբանական պալատի խորհրդի նիստը, որտեղ կկատարվի Ամստերդամի հավատարմագրման գործընթացը, և այդ օրվանից նա կկարողանա ներգրավվել որպես Կարապետյանի փաստաբան։

«Աշխարհը, միջազգային կառույցները, ՄԱԿ-ը պետք է իմանան, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունը բարերար Կարապետյանի հետ»,- հավելել է Ամստերդամը։

Armenia Today-ի հարցին, թե Երևան ժամանելուց և կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումների պատրաստակամություն հայտնելուց հետո գործադիրից ազդակներ ստացե՞լ է, փաստաբանը բացասական պատասխան է տվել։

«Հայաստանի իշխանությունները Կարապետյանի գործի հարցով ինձ հետ կապ չեն հաստատել։ Ես ուզում եմ հստակ հայտարարել, որ նույնիսկ Հայաստանից հեռանալուց հետո ես մտադիր եմ վերադառնալ այստեղ և միշտ պատրաստ կլինեմ նրանց հետ հանդիպման»,- նշել է Ամստերդամը։

«Հակաեկեղեցական արշավն արգելված է Եվրոպական կոնվենցիայով»

Նա դատապարտել է նաև Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ Բագրատ  Գալստանյանի և Միքայել Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործերը՝ ընդգծելով, որ եկեղեցու դեմ արշավը չի առանձնացնում Կարապետյանի գործի համատեքստից։

«Եկեղեցում հիերարխիայի մեջ փոփոխություններ անելու մասին իշխանության հայտարարությունները խախտում են ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունը, կրոնի մասին օրենքը, այլև եկեղեցու և պետության առանձնացումը, որը ամենուր ժողովրդավարության համար հիմնարար նշանակություն ունի։ Երբ պետությունը ներխուժում է պաշտամունքի տաճարներ, դա միայն վտանգի ու անհանգստության տեղիք  է տալիս։ 45 տարի ես պաշտպանել եմ Քրիստոսի զավակներին և այլ կրոնական կազմակերպությունների, բայց հազվադեպ եմ տեսել այն, ինչ հիմա Հայաստանում եմ տեսնում․ կաթողիկոսի դեմ հրապարակային հարձակումներն անընդունելի են ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում»,- ընդգծել է փաստաբանը։

Armenia Today-ի հարցին, թե ինչպես է գնահատում Կարապետյանի և հայ հոգևարականների կալանքների օրինականությունը միջազգային իրավունքի տեսանկյունից, Ամստերդամը պատասխանել է, որ Հայաստանում տեղի ունեցողը ամբողջովին արգելված է Եվրոպական կոնվենցիայով։

«Սա անորոշ իրավիճակ է։ Եվրոպական կոնվենցիայով կրոնի ազատությունը սրբազան է։ Անգամ պատերազմական իրավիճակում չկա որևէ նախադեպ, երբ հարձակում կլիներ կրոնի նկատմամբ, ուր մնաց՝ խաղաղության պայմաններում։ Գաղափարը, որ վարչապետն ինչ-որ կերպ պետք է ներգրավված լինի այն խնդիրներին, որոնք միանշանակ վերաբերում են բարձր իշխանությանը՝ ես նկատի ունեմ Տիրոջը։ Միտքը, որ աշխարհիկ իշխանությունն ինչ-որ կերպ պետք է հաղթանակի կրոնական իշխանության նկատմամբ, սրբապղծությունից անդին է»,- շեշտել է փաստաբանը։

Ամստերդամը նշել է, որ հոգևորականներին բանտարկելն իրեն ոչ միայն անհանգստացնում է, այլև ապշեցնում է նաև այն, որ Արևմուտքում գործընթացը պատշաճ ուշադրության չի արժանացել։

«Այս խնդիրը Հայաստանի ներսում է պահվել, ինչը շատ սխալ է։ Եկեղեցու մասին մտածողները պետք է դիմեն նաև միջազգային հարթակներին»,- ասել է նա՝ շեշտելով, որ ինքն այդ հարցով դիմելու է Վատիկանին։

Իրավապահները հունիսի 17-ին խուզարկություններ էին անցկացրել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների հարձակումների ֆոնին եկեղեցուն աջակցելուց հետո։ Հունիսի 18-ից նա երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։

Իրավապահ մարմինները հունիսի 25-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ինչպես նաև նրա առաջնորդած ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի՝ ահաբեկչության և պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղադրանքով։ Հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը:

Կարդացեք նաև՝

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
telegram
Tags: Ռոբերտ ԱմստերդամՍամվել Կարապետյան

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Մուրացան փողոցում հուլիսի 18-ին հնչած կրակոցների և սպանության դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անց ձերբակալվել է, Armenia today-ը...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Factor.am-ին հայտնել է նրա...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27

Դատարանը հաստատել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովնան Հակոբյանի իրավունքների խախտումը քրեական գործի ընթացքում, հայտնել է փաստաբան...

Load More
Xosum
  • Լուրեր
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине
Սպորտ

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37

Հայաստանի հավաքականը Տալինում՝ հուլիսի 20-26-ը կմասնակցի շարժական թիրախով հրաձգության աշխարհի առաջնությանը, հայտնել է Հրաձգության ֆեդերացիան։ Մրցաշարին կմասնակցեն 17 երկրի շուրջ...

Read moreDetails
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
ժամանց

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30

Ձեզ ենք ներկայացնում հուլիսի 20-ից 27-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ ԽոյՇաբաթը սկսվում է փոփոխությունների անհրաժեշտության զգացումով։ Հատկապես շաբաթվա սկզբին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ