Հյուսիսային Կուրիլներում գրանցվել է ցունամիի չորրորդ ալիքը, որը համեմատաբար ավելի թույլ էր, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Հյուսիսային Կուրիլյան շրջանի ղեկավար Ալեքսանդր Օվսյաննիկովը և հավելել, որ սահմանվել է արտակարգ իրավիճակ:
«Ամենաուժեղը երրորդ ալիքն էր, որը լուրջ վնասներ է հասցրել։ Այն խախտել է նավահանգստի ենթակառուցվածքը, ամբողջ փոքր նավատորմը քշել ծով»,- ասել է նա։
Ցունամիի ահազանգը մնում է ուժի մեջ։ Զոհեր չկան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կամչատկայի մոտ հզոր երկրաշարժից հետո Հյուսիսային Կուրիլսկում տրվել է ցունամիի ահազանգ, և բոլոր բնակիչները տարհանվել են ցունամիի վտանգի գոտուց։
Քաղաքում սահմանվել էր արտակարգ իրավիճակ՝ երկրաշարժի և ցունամիի հետևանքների պատճառով։