ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
Նա մեջբերել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին՝ նշելով, թե Իրանի միջուկային օբյեկտներն արդեն իսկ ոչնչացվել են, սակայն հավելել է․ «Կրկին կհարվածենք, եթե անհրաժեշտ լինի»։
Արաղչին Fox News-ին ասել էր, որ Թեհրանը չի կարող հրաժարվել իր միջուկային հարստացման ծրագրից՝ չնայած ԱՄՆ հարվածների հետևանքով այն «լուրջ վնասներ է կրել»։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին: Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածել էր Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։