Օկուպացված Արցախում ընթացող մեդիա ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ՀՀ Սյունիքի մարզի տարածքով անցնող ճանապարհի («Զանգեզուրի միջանցք») մասին և ՀՀ-ին սպառնացել տրասնպորտային ու քաղաքական մեկուսացմամբ։
Նրա խոսքով՝ Հայաստանն այդ ուղղությամբ ոչինչ չի անում և «տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի շանսերը հավասարվում են զրոյի»։
Ալիևն ասել է, որ գործընթացն արգելափակելու դեպքում Հայաստանը կմնա ոչ միայն տրանսպորտային, այլև կհայտնվի քաղաքական մեկուսացման մեջ։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին՝ չհստակեցնելով, թե որ կազմակերպությունների և երկրների մասին է խոսքը: