Փարիզի Վերաքննիչ դատարանը մեղմացրել է երկու կանանց դատավճիռը, որոնք համացանցում լուրեր էին տարածել, թե Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը տրանսգենդեր կին է, հայտնում է Le Monde-ը։
Մեղմացվել են Նատաշա Ռեյին և Ամանդին Ռոյին 18 հոդվածով առաջադրված մեղադրանքները:
2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը Ռեյին և Ռոյին տուգանել էր 14 հազար եվրոյով։ Դատարանը նաև որոշել է փոխհատուցել Ֆրանսիայի առաջին տիկնոջը 8 հազար եվրոյի և նրա եղբորը 5 հազար եվրոյի բարոյական վնասը։
Վերաքննիչ դատարանի կարծիքով՝ միայն մանկապղծության վերաբերյալ հատվածը ենթակա էր մամուլի մասին օրենքի, բայց նաև մեղմացրել է այն։
YouTube-ում 2021 թվականին հրապարակված հարցազրույցում մեղադրյալները փակցրել էին Մակրոնի և նրա ընտանիքի լուսանկարները, խոսել վիրահատությունների մասին, որոնք նա ենթադրաբար արել է, հայտարարել են, որ նա չէ իր երեք երեխաների մայրը և անձնական տեղեկություններ են տրամադրել նրա եղբոր մասին:
Մայիսի 23-ին Ռեյը բողոքարկել է իր դատավճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):
Լրագրողի փաստաբանը հայտարարել է, որ հակընդդեմ հայց են պատրաստում՝ «դատական գործընթացը չարաշահելու համար»: