OpenAI-ը մոտ է արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված վեբ բրաուզերի գործարկմանը, որը մարտահրավեր կնետի Google Chrome-ին, գրում է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրի։
Գործակալության տվյալներով՝ հավելվածի թողարկումը նախատեսվում է առաջիկա շաբաթներին:
OpenAI-ի բրաուզերի ինտերֆեյսը նախագծված է այնպես, որ օգտագործողի գործողությունների մի մասն իրականացվի ChatGPT-ի նման չաթում՝ առանց երրորդ կողմի կայքեր մուտք գործելու:
Chrome-ը խիստ կարևոր է Google-ի բիզնեսի համար, իսկ մրցակից բրաուզերի գործարկումն սպառնում է կորպորացիային, նշում է Reuters-ը: Ինչպես բացատրում է գործակալությունը, սեփական բրաուզերը թույլ է տալիս Google-ին ավելի շատ տեղեկություններ հավաքել օգտատերերի մասին, որպեսզի ավելի ճշգրիտ թիրախավորի գովազդը: Բացի այդ, օգտվողներն օգտագործում են Google որոնման համակարգը:
OpenAI բրաուզերը ստեղծվել է Google-ի կողմից մշակված Chromium բաց կոդի հիման վրա, հայտնում են երկու աղբյուրներ։ Նույն կոդն օգտագործում են կորպորացիայի մյուս մրցակիցները, օրինակ՝ Microsoft-ը և Opera-ն։
Chrome-ն աշխարհում առաջատար բրաուզեր է, որի մասնաբաժինը կազմում է գրեթե 64%՝ ըստ SimilarWeb-ի տվյալների: Երկրորդ տեղում Safari-ն է՝ 22%, երրորդում՝ Edge-ն՝ 5%: