Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կառավարիչ նշանակել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, հայտնում է Armlur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ կայքի՝ քննարկվում է նաև իշխանական թիմի անդամներից մեկի թեկնածությունը, որը ժամանակին ՀԷՑ-ում է աշխատել ու քաջատեղյակ է, թե ինչ իրավիճակ է այնտեղ, բայց այդ հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացվել:
Armlur.am-ին Պետրոսյանը չի մեկնաբանել ՀԷՑ-ի կառավարչի պաշտոնում առաջադրվելու լուրը։
Հուլիսի 2-ի առավոտյան Փաշինյանն սպառնացել էր աշխատանքից ազատել ՀԷՑ աշխատակիցներին՝ «քաղաքական ինտրիգներով» զբաղվելու և իրենց պարտականությունները չկատարելու համար։ Նույն օրը խուզարկություններ էին սկսվել Երևանում գտնվող «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում։
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։
Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։ ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը մերժել էր ընկերության ներկայացրած 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։
Կարդացեք նաև՝