ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և ձերբակալելու մասին Գլխավոր դատախազության միջնորդություններին։
Փակ գաղտնի քվեարկության ժամանակ միջնորդություններին կողմ քվեարկեց 62 պատգամավոր (69-ից-AT)։ Անվավեր քվերաթերթիկներ չեն հայտնաբերվել։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին նիստը։
Հաջորդիվ ԱԺ-ն կքննարկի նրան ձերբակալելու մասին միջնորդությունն ու կքվեարկի նաև այդ միջնորդության համար։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7-ին ԱԺ-ում ներկայացրել էր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա 14 աջակից հունիսի 26-ին կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով: Նրանք մեղքը չեն ընդունում: