Ուժգին պայթյունից հետո հրդեհ բռնկվել Կալիֆոռնիայի հրավառ նյութերի պահեստում, հաղորդում է NBC news-ը:
Պահեստը գտնվում է Սակրամենտոյից հյուսիս-արևմուտք ընկած Էսպարտո քաղաքի մոտ: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
ԱՄՆ արտակարգ իրավիճակների ծառայությունները ներկայումս աշխատում են դեպքի վայրում։ Հրապարակված տեսանյութերից երևում է, որ տարածքում դեռևս ծուխ է բարձրանում: Հաղորդվում է, որ տեղային հրդեհներ են առաջացել: Շուրջ 2 կիլոմետր տարածք տարհանման գոտի է հայտարարվել: