Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին։
Ականատեսների խոսքով՝ ահաբեկիչը պայթուցիկ սարքը պայթեցրել է եկեղեցում՝ պատարագի ժամանակ։
Սիրիական SANA լրատվական գործակալությունը, հղում անելով Սիրիայի առողջապահության նախարարությանը, հաղորդել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 9 և վիրավորվել 13 մարդ:
Գործակալության տվյալներով՝ հարձակումն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը կապված է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ։