Իրանի զինված ուժերն սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի տարածքում գտնվող թիրախներին, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Չի հստակեցվում, թե որքան զինամթերք է բաց թողնվել հրեական պետության ուղղությամբ։ Ավելի ուշ գործակալությունը հայտնել է, որ իրանական հարվածներից հրդեհ է բռնկվել Հայֆայի էլեկտրակայանում։
Fars գործակալության տվյալներով՝ Իրանի զինված ուժերը կարողացել են ոչնչացնել հեռահար գործողության շառավղով իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը:
Իսրայելն Իրանի ռմբակոծությունը սկսել էր հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ Թեհրանը միջուկային ռումբ ստեղծելու եզրին է: Այդ ժամանակից ի վեր Իրանն ու Իսրայելը հզոր հարվածներ են հասցնում միմյանց՝ սպանելով և վիրավորելով խաղաղ բնակիչներին և մտահոգություններ առաջացնելով ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության վերաբերյալ: