Հունիսի 1-7-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
- Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ բարձրաձայնել է կաթողիկոսի կուսակրոնության թեման:
- Մայր Աթոռից կոչ են արել կասեցնել վարչապետի «անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։
- ՀՀ վարչապետն ու Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել։
- Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները։
- Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից:
- Նրան այդ պաշտոնում փոխարինել է Արամ Ղազարյանը:
- Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։
- Սյունիքում 2 անչափահաս մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում․ Ազգային անվտանգության ծառայությունը պարզում է քաղաքացիների գտնվելու վայրը։
- Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
- Ռուսաստանը և Ուկրաինան ուղիղ բանակցությունների երկրորդ փուլն են անցկացրել։
- Dubai Open 2025 մրցաշարում երեք հայ շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել։
- «Թումո»-ն մասնաճյուղ է բացել Ճապոնիայում։